Արմինֆո. Ստեղծված իրավիճակը մի շարք խնդիրներ է ներառում, բայց մենք պետք է գիտակցենք, որ տեղի է ունենում սահմանների սահմանազատում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ սահմանազատումն իրականացվում է փաստաթղթերի հիման վրա, սակայն, չի պարզաբանել, թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։
"Տվյալ դեպքում սահմանազատում իրականացվում է փաստաթղթային հիմքով, մեր քայլերը կապված են այդ փաստաթղթի իրագործման հետ", - հայտարարել է Գրիգորյանը, ընդսմին հավելելով, թե Հայաստանը մտադիր չէ իր հողը զիջել հակառակորդին: