Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ջանքերով՝ Ռուսաստանի նախագահի ամենաակտիվ եւ վճռորոշ միջնորդությամբ, միակ ճիշտ լուծումն է ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Ինչպես հաղորդում է "Կազինֆորմ" գործակալությունը, վկայակոչելով Ակորդայի մամուլի ծառայությունը, այդ մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթի ժամանակ:
"Հուսով եմ, որ այդ պատմական համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Ըստ էության, մարվել է հետխորհրդային տարածքում հակամարտության օջախը, որը թունավորում էր Համագործակցության քաղաքական մթնոլորտը՝ դրա գոյության ողջ ընթացքում", - հայտարարել է Կասիմ Ժոմարտ Տոկաեւը:
Ղազախստանի ղեկավարը կարծում է, որ այս բարդ ժամանակաշրջանում չափազանց կարևոր նշանակություն է ձեռք բերում մեր երկրների սերտ փոխգործակցությունը: "Այո, մենք միմյանցից տարբերվում ենք տնտեսական ներուժով, մեր պատմական աշխարհայացքը, և, նույնիսկ, ինչպես ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, աշխարհաքաղաքական աշխարհայացքը նույնպես կարող է տարբեր լինել։ Բայց գլխավորն այն է, որ մեր երկրների ժողովուրդները ցանկանում են ապրել խաղաղ մթնոլորտում, բարեկամանալ միմյանց հետ ։ Մեր խնդիրն է թույլ չտալ իրավիճակներ, որոնք կարող են տարանջատել մեր ժողովուրդներին, այլ ուղիներ ու հնարավորություններ փնտրել փոխշահավետ համագործակցության հաստատման, ռազմավարական տուրբուլենտության պայմաններում ԱՊՀ պետությունների մերձեցման համար: Մենք պետք է մտածենք հետհամավարակային աշխարհում բազմակողմ փոխգործակցության հարցերի մասին՝ իր բոլոր մարտահրավերներով ու բարդություններով", - ընդգծել Է Ղազախստանի նախագահը։