Արմինֆո. <Հայ և ռուս ժողովուրդների առջև ծառացած դարավոր մարտահրավերներն այսօր էլ արդիական են>,-մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է <Սեգոդնյա․ռու> պորտալի գլխավոր խմբագիր, հայտնի ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը։
Ըստ նրա ՝ այժմ հասարակությունը Հայաստանում պառակտված է, և երկիրը գտնվում է բավական բարդ իրավիճակում։ <Սակայն, ես կարծում եմ, որ երկիրը կկարողանա հաղթահարել այդ իրավիճակը, շարժվել դեպի արարման ճանապարհով և սկսել զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ ։
Այժմ անհրաժեշտ է հաղթահարել հասարակության պառակտումը, որը պայմանավորված է Արցախի հետ կապված իրավիճակով ։ Այս ամենը ազդում է մարդկանց տրամադրության վրա ։ Ազգի համախմբման գործում իր դերը պետք է խաղա Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ։ Նրանք կկարողանան մարդկանց հետ պահել քաոսից եւ ապակայունացումից>, - նշել է Կոտենոկը։
<Այժմ երկրի իշխանության հանդեպ դժգոհություններ կան։ Բայց կուզենայի նշել, որ <մայդանները> հայ ժողովրդին օգուտ չեն տա։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչի են հանգեցնում նման երևույթները ։ Իսկ շանսը, կարծում եմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մեջ է։ Ասում են, որ ընկերները փորձանքի մեջ են ճանաչվում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հենց Ռուսաստանն է խաղաղապահ զորակազմ մտցրել Արցախ։ Ինձ թվում է, որ Հայաստանն իրավունք ունի ամրապնդել ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսաստանի հետ ։ Կարելի է միութենական նոր պայմանագիր կնքել, կարելի է երկրում հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ>, - կարծում է փորձագետը ։
Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը ընդունակ չէ իրապես օգնել Հայաստանին ։ Ռուսաստանը նույնպես կաշկանդված է որոշ հանգամանքներով, սակայն դա նրան չխանգարեց սեղմ ժամկետում Արցախ տեղափոխել խաղաղապահ զորակազմ, որը փրկեց ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից>, - ընդգծել է Կոտենոկը։
Նրա խոսքով ՝ այժմ երկիրը պետք է դուրս գա ապակառուցողականությունից և ստեղծված իրավիճակում մեղավորի փնտրտուքից։ <Անշուշտ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է ստեղծվել տարածքների հանձնման հետ կապված իրավիճակը։ Դրա համար եղել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառներ ։ Պետք է բարեփոխել երկրի զինված ուժերը, իրականացնել զենքի եւ մարտական տեխնիկայի ժամանակակից նմուշներով վերազինում, քանի որ պատերազմը ցույց տվեց, որ այն մարտահրավերները, որոնք հայ ժողովրդին նետվել են, միշտ չէ, որ հաջողվել է հաղթահարել ։ Մեծ խնդիրներ կան ռազմական առումով, դրանք ակնհայտ են>, - ընդգծել է զինվորականը ։