Արմինֆո. <Հարևան երկրի կառավարության գործող ղեկավարը չէ, որ ստեղծել է հանրապետության ներկայիս բանակը, այլ՝ Հայաստանի նախկին ղեկավարությունը, որը հերթականությամբ ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը>: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իլհամ Ալիեւը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, որն այսօր տեղի է ունենում տեսակամուրջի ռեժիմով:
Ալիեւը նաեւ կոչ է արել Հայաստանի նախկին ղեկավարներին <չօգտագործել Փաշինյանի դեմ ներկա իրավիճակը իրենց քաղաքական նպատակներով>:
Որոշ մեկնաբաններ չեն բացառում, որ Ալիևի այս խոսքերը, պատերազմի ժամանակ և դրանից հետո նրա հասցեին բազմաթիվ նսեմացուցիչ հայտարարություններից հետո, կարելի է մեկնաբանել՝ որպես Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի խորացմանն ուղղված դավադրություն։