Արմինֆո.Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Երեւան։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Բորտնիկովին օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: <Հանդիպման այլ մանրամասները կներկայացվեն ավելի ուշ>, - ընդգծել են ԱԱԾ-ում:
Նշենք, որ ըստ Hraparak.am-ի, Բորտնիկովն ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Կայքի տեղեկություններով՝ այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: