Արմինֆո. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իշխող խմբակցությունը չի վախենում արտահերթ խորհրդարանական ընտրություններից, պարզապես, հիմա դրա համար ճիշտ ժամանակը չէ:
Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ընտրությունները համարում է անհրաժեշտություն, բայց դրանք պետք է անցկացնել, երբ երկիրը պատրաստ լինի պատշաճ մակարդակով կազմակերպել դրանք:
"Ես կարծում եմ, որ երկրի ժողովուրդն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը։ Մենք չենք վախենում ընտրություններից, և եթե պարտվենք, ապա մենք դրա հետ կհաշտվենք, լինում է նաև այդպես։ Ինձ համար միևնույն է, թե ում կընտրեն, կարևորն այն է, որ դա լինի ժողովրդի որոշումը։ Կարող են ընտրել և Վազգեն Մանուկյանին, և Ռոբերտ Քոչարյանին։ Մեր քաղաքական թիմը հարգանքով է վերաբերվում ժողովրդի տեսակետին",-ընդգծել է փոխխոսնակը։
Սիմոնյանը նաեւ ընդգծել է, որ Փաշինյանի թիմը երբեք չի կեղծվել եւ մտադիր չէ հետագայում կեղծել ընտրությունները, քանի որ հարգում են ժողովրդի կարծիքը: