Արմինֆո. Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն, տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Այդ հատվածում աշխատանքները շարունակվում են ։ Ընդհանուր առմամբ մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Հադրութի հատվածներում: