Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել Նոր տարվա նախօրեին 13-րդ աշխատավարձ չտրամադրել պատգամավորներին: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սակայն ԱԺ աշխատակազմի աշխատակիցները այն կստանան՝ համաձայն բազմամյա պրակտիկային։
"Օգտվելով առիթից ՝ տեղեկացնում ենք ձեզ, որ 2020թ. ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն հաջողվել է տնտեսել շուրջ 845 մլն դրամ և այն ուղղել պետբյուջե, ինչն օգնել է լուծել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները":