Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 21-ից: Նշենք, որ Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։