Արմինֆո. Դեկտեմբերի 15-ին Արցախի բնակավայրերում շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի մարզպետարանի դիմաց: Ցուցարարները փակել են մարզպետարանի շենքի մուտքը՝ պահանջելով հանդիպում մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։
Ինչպես պարզվել է, գերեվարված զինծառայողներից շատերը Շիրակից են։ Հարազատների ասելով, իրենց ակցիան կապված է այն բանի հետ, որ ադրբեջանական աղբյուրների հրապարակած տեսանյութերում իրենք ճանաչել են իրենց երեխաներին։
Շիրակի մարզպետարանի հաղորդագրության համաձայն, Տիգրան Պետրոսյանը հանդիպել է գերիների հարազատների հետ և նրանց փոխանցել նախօրեին Արցախ կատարած այցի շրջանակում ստացած տեղեկությունները:
Հավելենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հաղորդել էր, որ Խծաբերդի ուղղությամբ գերեվարվել է 60 հայ զինծառայող։