Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանի եւ Գագիկ Մարգարյանի հետ:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման եւ ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին: