Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ըստ առկա տեղեկատվության, ադրբեջանական զինված ուժերի շրջապատման մեջ են նաեւ ռուս խաղաղապահները: Այդ մասին Փաշինյանը հաղորդել է "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ տեղանքի հետ կապված, որտեղ ծավալվում են իրադարձությունները, որոշակի խնդիրներ կան՝ կապի հետ կապված։ "Կան նաեւ հաղորդակցության հետ կապված մի շարք խնդիրներ, դրանք կան եւ մեզ մոտ, եւ խաղաղապահների մոտ", - նշել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ տեղեկություններ կան այն մասին, որ նոր գերիներ են հայտնվել։ "Այո, կա նման տեղեկատվություն, բայց այդ բոլորը հենց նույն իրադարձության շրջանակներում: Այս ամենը տեղի է ունենում Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի շրջանում", - նշել է Փաշինյանը։
Իր հրաժարականի վերաբերյալ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ ով է լինելու վարչապետ, և արդյոք ինքը հեռանա, թե՝ ոչ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։
"Ինչպես հասկանում եք, արտահերթ ընտրություններ չեն կարող տեղի ունենալ միայն իմ ցանկությամբ, այդ հարցի շուրջ պետք է ձեռք բերվի կոնսենսուս։ Այո, ես կարծում եմ, որ պատասխանատու եմ կատարվածի համար, ես ընդունում եմ իմ մեղքը։ Սակայն, ցավոք, իրավիճակը հասավ այն բանին, որ պատերազմն անխուսափելի էր", - եզրափակել է վարչապետը։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդնել էր, որ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ -