Արմինֆո.Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
Ինչպես ասվում է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ <Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ>,- նշվում է ՊԲ հաղորդագրության մեջ։