Արմինֆո. Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԶԼՄ-ները տարածել էին տեսանյութեր, որոնց համաձայն՝ գերեվարվել է 100 հայ զինծառայող: