Arminfo.info


 Երեքշաբթի, 15 Դեկտեմբերի 2020 19:31

Արման Նավասարդյան. Պատերազմից առաջ եւ դրա ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լիակատար ձախողում է ցուցադրել բոլոր ճակատներում  

Արման Նավասարդյան. Պատերազմից առաջ եւ դրա ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լիակատար ձախողում է ցուցադրել բոլոր ճակատներում   

Արմինֆո. Նախապատերազմական և պատերազմի շրջանում հայկական դիվանագիտությունը լիակատար ձախողում ունեցավ։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:

 

Նա նշել է, որ Հայաստանի ներկայիս արտգործնախարարն այդ պարտությունը չի արձանագրել, ընդհակառակը, նրա խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ մենք, նույնիսկ, որոշ հաղթանակներ ենք ունեցել։ "Բայց պատերազմի ժամանակ մեր դիվանագիտությունը ցույց տվեց լիակատար ձախողում։ Մենք կորցրեցինք Իրանի նման գործընկերոջ։ Իրանը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ այժմ նրա սահմաններին կանգնած են ադրբեջանցիներ ու ջիհադականներ։

 

Երկրորդ, մենք կորցրեցինք այնպիսի գործընկեր, ինչպիսին Չինաստանն է։ Չնայած այն հանգամանքին, որ մենք ասում էինք, թե մեր հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, Չինաստանի դիրքորոշումն այնքան էլ բարենպաստ չէր մեզ համար։

 

Բայց ամենակարեւորն այն է, որ մենք փչացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եվ հիմա մենք պետք է երկար աշխատենք այդ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Դա բավականին քրտնաջան ու երկար աշխատանք կլինի, բայց արդյունքը դրան արժե", - նկատել է դեսպանը։

 

Նավասարդյանն ընդգծել է, որ նաև շատ վատ են իրենց պահել տարբեր դիվանագիտական ծառայություններ: "Բոլոր նորմալ երկրներում նման կատակլիզմներից հետո հետ են կանչում առնվազն առանցքային դեսպաններին, կամ, նույնիսկ, պաշտոնանկ են անում նրանց։ Իսկ մեր դեսպանները, որոնք լիովին պարտվել են և վատ են դրսեւորել իրենց, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Մեր դիվանագիտության մեջ առանձնահատուկ նշանակություն են ունեցել նեպոտիզմն ու ազգակցական կապերը", - նշել է Նավասարդյանը։

 

"Խոսում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության բացթողումների մասին, բայց նոր կադրերն իրենց շատ ավելի վատ են դրսեւորել։ Մեզ պետք են առաջնակարգ մասնագետներ, հակառակ դեպքում մեր դիվանագիտությունն այդպես էլ կշարունակի անմխիթար վիճակում մնալ", - եզրափակել է Նավասարդյանը։

 

Խոսելով հայկական դիվանագիտության սխալների մասին՝ Նավասարդյանը նշել է, որ անցած 30 տարիների ընթացքում երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այդպես էլ չկարողացավ ստեղծել ուժեղ դիվանագիտական դպրոց, նույնիսկ, հաշվի առնելով, որ մենք նախկինում չենք ունեցել մեր դիվանագիտության պատմությունն ու փորձը։

 

"Դիվանագիտությունը մեծ դեր է խաղում, չէ որ, փաստորեն, նա իրականացնում է պետության արտաքին քաղաքականությունը։ Ինչպես ասվում են, եթե արտգործնախարարը ակտիվ գործունեությամբ չի զբաղվում, այլ մեխանիկական աշխատանք է կատարում, ապա նա, ավելի շուտ, պատվավոր փոստատար է։ Մեզ մոտ հիմա նման իրավիճակ է։ Որոշումներն ընդունվում են Բաղրամյան 26-ում, իսկ ԱԳՆ-ն, պարզապես, փորձում է դրանք կատարել", - նկատել է դեսպանը։

 

Նավասարդյանը նշել է, որ հայկական դիվանագիտության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քիրվայությունն ու ազգակցական կապերը: "Մեր հիմնական դեսպանատները գտնվում են դիվանագիտական աշխատանքի կարեւոր ուղղություններում ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում եւ Թբիլիսիում, բայց դիվանագետները, որոնք այնտեղ աշխատում են, մեղմ ասած, պրոֆեսիոնալներ չեն։ Իրավիճակն իրականում սարսափելի է, և, ցավոք, նման պրակտիկան բնորոշ էր բոլոր երեք նախագահների օրոք։ Հաճախ դիվանագիտական գերատեսչությունում են հայտնվել մարդիկ, որոնք մինչ այդ որևէ կերպ կապված չեն եղել այդ ոլորտի հետ", - ընդգծել է նա։

 

Դեսպանը նշել է, որ հետաքրքիր է ամերիկյան դիվանագիտության օրինակը, որտեղ դեսպաններն իրենց պաշտոնում են գտնվում ոչ ավելի, քան 3 տարի, ապա նրանց փոխարինում են, քանի որ երկար ժամանակ գտնվելով նույն երկրում, նույն պաշտոնում, նրանք ծածկվում են "ծույլ ճարպով" եւ փոխվում են դեպի վատ կողմը:

 

Նավասարդյանը նաև նշել է, որ Հայաստանի դեսպանությունները շատ տարօրինակ աշխարհագրություն ունեն։ Այսինքն, կան մի շարք երկրներ, որոնք մոտ են գտնվում, բայց գործում են մի քանի դեսպանատներ, մինչդեռ դրանք կարելի էր միավորել մեկում։ "Նման բան պատահում է, քանի որ երբեմն մեր երկրում դեսպանատունը բացվում է կոնկրետ մարդու համար, ինչը չափազանց սխալ որոշում է", - նկատել է նա:

Նավասարդյանը նաև նշել է, որ պատերազմի ժամանակ մեր դեսպանատները գրեթե անգործության են մատնվել, սակայն սփյուռքը, միևնույն ժամանակ, իրեն լավագույնս դրսևորեց: Մարդիկ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, գումար հավաքում, փորձում էին հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա, մինչդեռ դեսպանությունների հատուկ աշխատանք չէր երևում ։ Դեսպանի խոսքով՝ սա ուղղակի չտեսնված իրավիճակ է։

 

Նավասարդյանը նաև հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, բայց խորհրդարանական դիվանագիտությունը չափավոր մակարդակի վրա է և, մեծ հաշվով, չի զարգանում։

 

"Խորհրդարանական դիվանագիտության օրինակը մենք կարող ենք տեսնել հին Հունաստանում, Էլլադայի ժամանակներում։ Այդ ժամանակ մարդը դեսպանի պաշտոնում ընտրվում էր Ժողովրդական ժողովի կողմից, և նրան մի շարք պահանջներ էին ներկայացնում։ Նա պետք է 50 տարեկանից փոքր լիներ, հարուստ մարդ լիներ, հեղինակություն վայելող, տվյալ մարդը պետք է լիներ  խոհեմ ու պերճախոս։ Մեկ տարի անց դեսպանը վերադառնում էր Հունաստան եւ հաշվետվություն ներկայացնում իր գործունեության մասին, եթե պարզվում էր, որ նա կոռումպացված է, կամ նրան հավաքագրել է օտարերկրյա կառավարությունը, դեսպանին գլխատում էին", - ընդգծել է Նավասարդյանը։

 

Մինչդեռ ժամանակակից Հայաստանում դեսպանները խորհրդարանում հաշվետվությամբ հանդես չեն գալիս։ "Այսինքն, խորհրդարանը վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ էր, այլ հարց է, թե որքանով են մեր խորհրդարանականներն այդ հարցում տեղյակ։ Հաճախ մենք տեսնում ենք, թե ինչպես են ստորագրվում միջազգային պայմանագրերը, համաձայնագրերը, իսկ մարդիկ, ովքեր հետեւեն, թե ինչպես են կատարվում այդ համաձայնագրի կետերը, չկան", - նկատել է դեսպանը։

 

Նավասարդյանը նշել է, որ "թավշյա հեղափոխությունից" հետո ինքն առաջարկել է մի շարք տարբերակներ, թե ինչպես պետք է զարգացնել դիվանագիտությունը, և ներկայացրել է մի շարք գաղափարներ՝ կապված խորհրդարանական դիվանագիտության հետ։ "Սակայն, այն ժամանակվա արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարվում էր ընդունել դրանք, քանի որ նրա գործունեության նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն կհայտնվեր։ Եվ հիմա ԱԳՆ-ի գործունեությունը թաքնված է գաղտնիքի ծանր վարագույրի հետևում։ Եվ այդ վարագույրի հետևում թաքնված է նաև, առաջին հերթին, արտաքին քաղաքական գերատեսչության դիվանագիտական սնանկությունը", - եզրափակել է Նավասարդյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանըՎրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանը
ՀՀ վարչապետ. Հայաստանը կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀՀ վարչապետ. Հայաստանը կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը
Հայաստանի օմբուդսմենը և Էստոնիայի գլխավոր դատախազը Երևանում քննարկել են իրավական համակարգի բարեփոխումները և խտրականությունից պաշտպանությունը։Հայաստանի օմբուդսմենը և Էստոնիայի գլխավոր դատախազը Երևանում քննարկել են իրավական համակարգի բարեփոխումները և խտրականությունից պաշտպանությունը։
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում պահեստազորայինների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիքԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում պահեստազորայինների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիք
ՀՀ դեսպանը լիբանանցի պաշտոնյայի հետ քննարկել է Լիբանանում տիրող մարդասիրական ճգնաժամըՀՀ դեսպանը լիբանանցի պաշտոնյայի հետ քննարկել է Լիբանանում տիրող մարդասիրական ճգնաժամը
Աննա Վարդապետյան. Հանրային բարձր սպասումներին ուղեկցում է դատախազության նկատմամբ հանրային վստահության ամենամյա աճըԱննա Վարդապետյան. Հանրային բարձր սպասումներին ուղեկցում է դատախազության նկատմամբ հանրային վստահության ամենամյա աճը
Էրդողանը, իրեն բնորոշ ձևով, արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկի հաստատմանըԷրդողանը, իրեն բնորոշ ձևով, արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկի հաստատմանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և Բունդեսթագի պատվիրակությունը հանդես եկան երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և Բունդեսթագի պատվիրակությունը հանդես եկան երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Քաղաքագետ. Կառավարությունը երաշխավորում է տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձեր Սահմանադրական դատարանի ինը դատավորների համար, մինչդեռ միևնույն ժամանակ, Սյունիքում մոտ 869 ընտանիք կորցրել է իրենց ընտանեկան նպաստըՔաղաքագետ. Կառավարությունը երաշխավորում է տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձեր Սահմանադրական դատարանի ինը դատավորների համար, մինչդեռ միևնույն ժամանակ, Սյունիքում մոտ 869 ընտանիք կորցրել է իրենց ընտանեկան նպաստը
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակըՀայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը
Հայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցեր
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատումԿենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատում
Անահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսովԱնահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսով
Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումըՆիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը
ԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղություններըԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղությունները
ԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանըԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանը
Հայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ըՀայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը
Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համարՊաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու "գաղտնի ծրագիր" ունի
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվՄոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններինInvestor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Հայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերՀայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր
Մասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարարՄասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Հայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համարՀայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համար
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկանՀայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
ԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլիցԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլից
Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ ԶեյնալյանՀայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ Զեյնալյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորությունԱդրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն
Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացըՀայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը
Դիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ըԴիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ը
Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունըՀայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը
Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվելՎանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
Հայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններինՀայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններին
Քաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտըՔաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտը
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտըՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտը
Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցըԲելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցը
Փաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնումՓաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։
Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետՓաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետ
Փաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնումՓաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումումՀայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումում
Հայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարումՀայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը
Հայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասինՀայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասին
Հայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆՀայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆ
Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասինՀայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին
ՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքներըՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքները
«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին
Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից "Թրամփի երթուղին " միայն կշահեր
Գալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցըԳալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցը
Կյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար ՍտամբոլցյանըԿյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ էՌուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ է
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
Պիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համարՊիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համար
Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջՌաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով