Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետեւանքով դեռեւս գերության մեջ գտնվող զինվորական եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
<Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման եւ նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին>,- ասել է Գևորգյանը։