Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ ավարտվել է ։ Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել են Հայաստան:
Նշենք, որ նախատեսված է համանախագահների հանդիպումը կառավարությունում։ Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հիվանդության պատճառով չի մասնակցում այցին։
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահները, ինչպես նաեւ Անջեյ Կասպրշիկն այցելել էին Բաքու, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրանց անվանել էր անկոչ հյուրեր: