Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին, ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է <Ազերթաջը>։
Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ամերիկյան կողմը, Բաքվից հետո համանախագահները կայցելեն Երեւան, որտեղ բանակցություններ կվարեն Հայաստանի ղեկավարության հետ: