Արմինֆո.ԼՂ-ում ռուս խաղաղապահները դիտակետերը սարքավորել են պաշտպանիչ կառույցներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
<Ռուս խաղաղապահներն իրենց դիտակետերը կահավորել են <Բլոկպոստ> ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար>, - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ենթակառուցվածքը ներառում է բնակության համար երկու մոդուլ, սննդի պատրաստման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտա-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ մշտական էլեկտրաէներգիայով: Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկտրական սարքեր, ջեռուցման և օդորակման համակարգ: