


Արմինֆո.Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին արած հայտարարություններին:
<Էրդողանին չեն հայտնել, որ Բաքվում իրենց ասածը վերաբերում է Արաքս գետից դեպի հյուսիս տարածքների բռնազավթմանը Իրանից ։ Մի՞թե նա չէր գիտակցում, որ խարխլում Է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի (Իրանի նահանգ) մասին>, - գրել է Զարիֆը Twitter-ում ։
ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանը երեկ զորահանդեսի ժամանակ տարածքային պահանջներ է հնչեցրել Իրանի նկատմամբ ։



