Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում:
Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։
Այլ մանրամասներ ճշտելու համար կարելի է զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով: