Արմինֆո. Այսօր պատգամավորական մանդատը վայր է դրել կառավարող "Իմ քայլը" խմբակցության անդամ Երջանիկ Հակոբյանը: Այդ մասին նա հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
Նրա հավաստմամբ, "Իմ քայլի" պատգամավորների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ Հակոբյանը շարունակելու է իր հետագա գործունեությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շարքերում:
"Հաշվի առնելով այն փաստը, որ նախկինում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել Պետեկամուտների կոմիտեում, ապա լավ պատկերացում ունեմ համակարգի, առկա խնդիրների մասին, որոնք մենք համատեղ ջանքերով լուծելու ենք", - գրել է նա: