


Արմինֆո. Տեղի է ունեցել "Լուսավոր Հայաստան" կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հանդիպում:
Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են "Լուսավոր Հայաստան" կուսակցության ղեկավար, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, "Լուսավոր Հայաստան" կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, Հայրենիքի փրկության շարժումից վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր լուծումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։


