Արմինֆո. Կանադայի Սենատը մերժել է Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը։
"36-րդ բանաձեւը մերժվել է: Սա տխուր օր է հայ ժողովրդի համար ։ Նրանց դավաճանեց վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով աջակցում է բռնապետին։ Ավելի տխուր է այն, որ Թրյուդոյի սենատորները նախընտրեցին քաղաքականություն խաղալ եւ երես թեքեցին հայ համայնքից", - գրել է նախագծի հեղինակ, սենատոր Լեո Ուսակոսը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը հավանություն էին տվել բանաձևին, որով երկրի կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Արցախի անկախությունը ։