


Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ խորհրդի դիմումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել Է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում», - գրել է նա:


