


Արմինֆո. ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը <Հայրենիքի փրկության> շարժման անունից տեսաուղերձ է հղել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված վերջնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:
<Դեկտեմբերի 5-ին <Հայրենիքի փրկության շարժման> հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ հանրահավաքից հետո մենք այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը հրաժարական տա եւ հեռանա:
Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետեւաբար, այս պահից սկսած մինչեւ 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ եւ գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:
Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը եւ երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները եւ ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ>,- ասել է Սաղաթելյանը։



