Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Բաքվի և Երևանի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին: Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը: Շեշտվել է մարտական գործողություններից տուժած բնակչության հրատապ խնդիրների լուծման կարեւորությունը ։ Այդ կապակցությամբ ընդգծվել է միջազգային մասնագիտացված կառույցների աշխատանքի ներգրավման անհրաժեշտությունը, որով զբաղվում է Ռուսաստանի կողմից ստեղծված հումանիտար արձագանքման կենտրոնը:
Երկուստեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնվել: