Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Նշվում է, որ այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը:
Ավելի վաղ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել փոխանակել գերիներին <բոլորը բոլորի դիմաց> սկզբունքով ՝ միաժամանակ մեղադրելով Ադրբեջանին գործընթացը միտումնավոր ձգձգելու մեջ: