Արմինֆո. <Բարգավաճ Հայաստան> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը ։ Փաստաբանն ընդգծել է, որ Ծառուկյանը պետք է դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, այցելի ԱԱԾ:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Երեւանում տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցի նաեւ <Բարգավաճ Հայաստան> կուսակցությունը: Հանրահավաքի ընթացքում ելույթ կունենա 16 ընդդիմադիր կուսակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ։ Մանուկյանը հանրահավաքի ընթացքում կներկայացնի ընդդիմության հետագա գործողությունները։
Վերջերս լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին բողոքել էր, որ ինքը չի կարող մասնակցել հանրահավաքներին, քանի որ այդ օրը նրան միջոցառումից մեկ ժամ առաջ հարցաքննության են կանչում ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ծառուկյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելու եւ հողամասերի յուրացման մեջ ։