Արմինֆո. Խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը հերթական անգամ դարձավ զոհ։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Սասնա ծռեր" շարժման առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքով, ինչպես նախորդ դարասկզբին, երբ հայ ժողովուրդը վերապրեց Ցեղասպանությունը, դարձավ Օսմանյան Թուրքիայի զոհը, այնպես էլ XXI դարում նա կրկին զոհ դարձավ: Նախքան պատերազմը, ինչպես նշել է Սեֆիլյանը, հետեւելով տարածաշրջանում իրավիճակի աշխարհաքաղաքական զարգացումներին, չէր կարելի ուշադրություն չդարձնել տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու որոշման առկայությանը: Մասնավորապես, սկսվել էր սիրիական սցենարով իրավիճակի "ռասկրուտկա" անելու գործընթացը։ Մինչդեռ սեպտեմբերի 27-ից ծավալված իրադարձություններից կարելի էր խուսափել, եթե հայ ժողովուրդն ունենար իր պետականությունը։ 1991-1994թթ. Հայաստանը ինչ-որ բանով հիշեցնում էր պետություն, բայց այն սկսեց կորցնել 1994 թվականից, քանի որ հետագա տասնամյակներում լուրջ քայլեր չձեռնարկվեցին երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Պատերազմի ծանր հետևանքների համար բանակին մեղադրել չի կարելի, քանի որ պատերազմին պատրաստ լինելու քաղաքական պատվերը իջնում է երկրի քաղաքական ղեկավարությունից։ Բանակը միայն ձևականորեն է պահպանվել, և ոչ մի աշխատանք չի կատարվել պատերազմին պատրաստվելու տեսանկյունից։ Բայց, նույնիսկ, եթե ժողովուրդն իրական պետականություն ունենար, հազիվ թե հնարավոր լիներ խուսափել պատերազմից, բայց դրա արդյունքները միանգամայն այլ կլինեին, և հայկական կողմը հաղթող կդառնար։ Պատերազմի առաջին իսկ օրերից "Սասնա ծռեր" շարժումն առաջարկում էր այս կամ այն իրավիճակի լուծումներ, մարտական գործողությունների արդեն երկրորդ օրը պարզ դարձավ թշնամու առավելությունը օդում, և մարտադաշտում ռազմավարությունը փոխելու փոխարեն, ըստ էության, ոչինչ չձեռնարկվեց։ Մասնավորապես, անհրաժեշտ էր անցնել կիսապարտիզանական պատերազմի գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Արաքս գետի հունի երկայնքով։ Պակաս կարևոր չէր նաև արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելը։
Ժիրայր Սեֆիլյանը նաեւ նկատել է, որ 17 ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն չի կարող ներկայացնել ողջ ժողովրդին: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում քաղաքական սպեկտրը կընդլայնվի, կհայտնվեն նոր թեկնածուներ։ Այդուհանդերձ, ինչպես կարծում է Սեֆիլյանը, 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն պետք է երկխոսություն վարի ողջ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։ Նա քաղաքական գործիչներին կոչ է արել ժամանակավորապես հրաժարվել իրենց վարկանիշների բարելավումից եւ ջանքերը մոբիլիզացնել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Սեֆիլյանը համոզմունք է հայտնել, որ ներկայիս դեպրեսիվ իրավիճակում հնարավոր չէ արագ ընտրություններ անցկացնել։