Արմինֆո.Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան։
<Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։
Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին>,- գրել է նա։