Արմինֆո.Ընդդիմադիր կուսակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրում են Վազգեն Մանուկյանին ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է <Հայրենիք> կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշել է, որ Մանուկյանը Հայաստանի առաջին վարչապետն էր եւ մեծ ներդրում է ունեցել բանակի զարգացման գործում: <Եթե Վազգեն Մանուկյանն ընտրվի վարչապետ, նա կդադարեցնի իր կուսակցական գործունեությունը և երկիրը կղեկավարի՝ որպես անկախ քաղաքական գործիչ ։ Մանուկյանը նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի, սակայն ինքը չի մասնակցի դրան եւ չի սատարի քաղաքական ուժերից ոչ մեկին>, - նշել է <Հայրենիք> կուսակցության ղեկավարը։
Վանեցյանը նաեւ նշել է, որ Մանուկյանը կկարողանա պատշաճ մակարդակով բանակցություններ վարել եւ երկիրը դուրս բերել ստեղծված ճգնաժամից:
<Դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքում Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կպատմի մեր հետագա քայլերի մասին ։ Հայաստանի հասարակությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող այլեւս վարչապետ լինել ։ Այդ մասին գիտի նաև <Իմ քայլը> խմբակցությունը, մենք կուժեղացնենք հանրային ճնշումը, և խմբակցությունը կքվեարկի ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի օգտին ։ Նիկոլ Փաշինյանի ՝ իշխանության ղեկին գտնվելու ամեն օրը սպառնալիք է ազգային անվտանգությանը> - եզրափակել է ԱԱԾ նախկին տնօրենը։