Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում։
"Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիրն իրական հնարավորություն է երեք տասնամյակից հետո խաղաղություն հաստատելու համար։ Այն միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաեւ ադրբեջանա-հայկական եւ թուրք-հայկական հարաբերությունների վրա", - ընդգծել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: