Արմինֆո. Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Այդ մասին դեկտեմբերի 2 - ին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ։
Նրա խոսքով ՝ ՀՀ վարչապետը պետք է շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացներ։ Այդ որոշումները, ՌԴ ղեկավարի խոսքով, ցավոտ են, բայց՝ անհրաժեշտ։ Դրանք մեծ անձնական արիություն էին պահանջում ՀՀ վարչապետից։ "Դա ակնհայտ բան է։ Այսօրվա խորհրդակցությանը ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է նման կարգի որոշում կայացնելիս պատասխանատվության աստիճանը, եւ նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել", - հայտարարել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խնդիրն այսօր հենց Հայաստանի վարչապետին եւ նրա թիմին աջակցելն է, որպեսզի խաղաղ կյանք հաստատի եւ հասնի ընդունված բոլոր որոշումների կատարմանը, օգնի այն մարդկանց, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել: