Արմինֆո. Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ արդյուն է անհրաժեշտ: Այդ մասին հաղորդել է կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց: Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը: Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00:
Դոնորների ընդունումը իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով», - ասվում է հաղորդագրությունում: