Արմինֆո.Միացյալ Նահանգները պետք է օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին, որը տուժել Է հումանիտար ճգնաժամից։ Նման կարծիք են հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը՝ համատեղ հայտարարությունում, որը դեկտեմբերի 2-ին տարածել է դեմոկրատի մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սենատորները ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի հատկացումների կոմիտեին կոչ են արել "ֆինանսական միջոցներ հատկացնել 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) հատկացումների մասին եզրափակիչ օրինագծի շրջանակներում' Հարավային Կովկասում շարունակվող հումանիտար ճգնաժամի կարգավորման համար":
Մենենդեսն ու Փորթմանը "ընդգծել են ճգնաժամի լրջությունն ու ամերիկյան օգնության բացառիկ կարեւորությունը": "Հարավային Կովկասում հումանիտար իրավիճակը սարսափելի է, եւ ձմռան մոտենալուն պես այն միայն կվատթարանա", - կարծում են սենատորները: Որպես օրինակ նրանք նշել են կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաեւ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած հակամարտությունը, որը տեւական վնաս է հասցրել տարածաշրջանի ենթակառուցվածքին եւ հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության կեսից ավելիի, այդ թվում տարածաշրջանի կանանց եւ երեխաների 90 տոկոսի տեղահանության", - հաղորդել են մամուլի ծառայությունում: "Ռազմական գործողությունները, հնարավոր է, դադարել են, բայց դրանց հասցրած վնասը կշարունակի հանգեցնել մարդկանց մահվան՝ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների բացակայության պայմաններում", - կարծում են սենատորները: Մենենդեսն ու Փորթմանը Սենատին նաեւ խնդրել են կոնկրետ միջոցներ հատկացնել տարածաշրջանում ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար, որի անհրաժեշտությունը զգալիորեն աճել է բռնության վերջին բռնկումից հետո:
"Միացյալ Նահանգները պետք է շարունակի մարդասիրական օգնություն տրամադրելու մեր վաղեմի ավանդույթը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ, հազարավոր էթնիկ հայերի, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները կամ այլ կերպ տուժել են բռնությունից", - կարծում են սենատորները: