Արմինֆո.այաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, հիմնվելով նրա գործունեության 15 ցուցանիշների վրա, ստացել է բավականին ցածր մակարդակ՝ "F" վարկանիշ, հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
"ANCA-ն ցանկանում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ԱՄՆ դեսպան հաջողակ լինի", - ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համփարյանը: "Ցավոք, երբ Ամերիկային պետք էր Երևանում ուժեղ դեսպան, մեր երկրի ներկայացուցիչը մեր հույսերը չարդարացրեց։ Լին Թրեյսին անհաջողության է մատնվել ամեն մի հարցում. նա բնավ չի համապատասխանել Հայաստանում ԱՄՆ-ի առնվազն իրավասու դեսպանի ամենահիմնական մասնագիտական սպասումներին", - շարունակել է նա։ ANCA-ի ղեկավարը կարծում է, որ, հնարավոր է, անարդար է դեսպան Թրեյսիին կոչ անել պատմական չափանիշների, որոնք սահմանվել են մեկ դար առաջ դեսպան Մորգենթաուի կողմից, սակայն այսօր միանգամայն ակնհայտ է, որ նա նույնիսկ չի ձգտել նրա ազնիվ օրինակին: "Նա լռել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական էքսիստենցիալ հանցագործությունների մասին, որոնք սպառնում էին հայ ժողովրդի գոյությանը։ Նա չկարողացավ հայերին օգնել ոչ նյութապես, ոչ էլ, նույնիսկ, բարոյապես՝ ազգային ճգնաժամի ժամանակ։ Նա բացակայում էր, երբ դա անհրաժեշտ էր, և այն կողմում չէր, երբ որոշեց մարտի բռնվել։ Դեսպան Թրեյսի ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ հանգեցրել է ավելի վատ վիճակի, քան այն ժամանակ, երբ ինքը ժամանել է Երևան", - կարծում է Րաֆֆի Համբարյանը։ Այս կապակցությամբ ANCA-ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել դեսպան Թրեյսիին, եւ կոչ է անում Բայդենի նոր վարչակազմին վերականգնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունները ամուր հիմքի վրա ' նշանակելով Երեւանում ԱՄՆ նոր դեսպան: