Արմինֆո. "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտարարել է, որ իշխող դաշինքը չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը ննել է, որ այդ հարցն այնքան էլ արդիական չէ։ Պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանը բախվել է մեծ թվով մարտահրավերների։ "Եթե մենք ցանկանում ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները, մենք պետք է միավորվենք։ Չի կարելի թույլ տալ ներքաղաքական ճգնաժամի խորացում, այդ ճանապարհը կբերի անդառնալի հետևանքների։ Եկեք միասին սկսենք լուծել առկա բոլոր խնդիրները, եւ ես վստահ եմ, որ այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի", - եզրափակել է Համբարձումյանը: