Արմինֆո. Սյունիքի մարզում Հայաստանի պետական սահմանի անխախտելիությունը հարցականի տակ է դրված: Այսօր մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Սյունիքի մարզի մի շարք գյուղեր և Կապանի օդանավակայանը նույնպես փոխանցվում են Ադրբեջանին՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի համաձայն։
Սակայն այս հարցի համար պատասխանատու պաշտոնական կառույցների արձագանքն այդպես էլ չհետևեց։ Մինչդեռ, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը րոպեներ առաջ հաղորդել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը, խորհրդային շրջանի սահմանազատման համաձայն, անցել է Կապանի օդանավակայանի մերձակայքում: "Սակայն, օդանավակայանը մնում է հայկական տարածքում ", - ասել է Փարսյանը: Հարկ է նշել, որ այդ խայտառակ կապիտուլյացիայի ակտի տակ ստորագրած անձը առայժմ հանդես չի եկել հստակ պարզաբանումներով, թե որ տարածքներն են փոխանցվում Ադրբեջանին։