Արմինֆո."Ուրալյան ավիաուղիներ" ավիաընկերությունն այսօրվանից սկսում է կանոնավոր չվերթներ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է "Հայաստանի միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն, չվերթները կիրականացվեն Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանից դեպի Գյումրու "Շիրակ": Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, յուրաքանչյուր երկուշաբթի։ Տոմսերի առկայության, դրանց ձեռք բերման և այլ մանրամասների համար հարկավրո է դիմել ավիաընկերությանը: