Արմինֆո. Կատալունիայի Սաբադեյ քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին: Այդ մասին ասվում է Իսպանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
Հավելենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մի շարք քաղաքային խորհուրդներ հանդես են եկել Արցախին սատարող հայտարարություններով: Ավելին, նրանք իրենց երկրների կառավարություններին կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը։