Արմինֆո.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է։
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում: