Արմինֆո. Ցանկացած պահի Արցախը կարող է տրոյական ձի դառնալ Ադրբեջանի համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանը։
"Պետք է հասկանալ, որ Արցախը 44-օրյա պատերազմի արդյունքում, փաստորեն, նվիրաբերվել է Ադրբեջանին։ Բայց, կարծում եմ, որ արդեն շատերն են տեսնում Ադրբեջանի նկատմամբ իրականացվող զսպման քաղաքականությունը։ Նավթամուղերի եւ գազատարների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ վերականգնումը տվյալ քաղաքականության բաղադրիչներից են: Եվ, վերջապես, Արցախում ռուսական ռազմակայանի ամենագլխավոր առաքելությունը Բաքվի և Անկարայի խիստ վտանգավոր մերձեցմանը խոչընդոտելն է", - ընդգծել է նա։
Նշելով Ադրբեջանում ամենուր ծածանվող թուրքական դրոշները՝ Դեմոյանն, այս լույսի ներքո, որպես թուրքական ներկայությունը հավասարակշռող գործոն առանձնացրել է Արցախում ռուսական ռազմակայանը։ Հատկապես, հաշվի առնելով նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ուղղությամբ դեպի հարավ ռուսական ներկայության ընդլայնման հնարավորությունը։
Նրա կանխատեսումներով, ի պատասխան նման հեռանկարի, Բաքուն Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների միջոցով կփորձի դիմել սադրիչ գործողությունների։ Սակայն, այս լույսի ներքո, պատմաբանը հիշեցրել է, որ 1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումն, առանց մեկ կրակոցի, տեղի է ունեցել մեկ օրվա ընթացքում։
Դեմոյանի ենթադրությամբ՝ Արցախի շուրջ առկա իրավիճակը դարձել է երկկողմ պայմանավորվածության արդյունք։ Եվ այս ամենում մեծ դեր է խաղացել իրավիճակը Սիրիայում՝ հաշվի առնելով Իդլիբից թուրքական բանակի դուրս բերումը։ Այնուամենայնիվ, համեղ պատառի՝ Ադրբեջանը համար կոշտ պայքարը, նրա կանխատեսումներով, շարունակվելու է։ Եվ այդ դիմակայության շրջանակներում կլինեն նաև թուրքական նոր սադրանքներ Ռուսաստանի դեմ՝ Ռուսաստանի շուրջ անկայունության գոտու զուգընթաց եւ մշտական տաքացմամբ:
Դեմոյանի գնահատմամբ՝ Մոսկվայում քաջ գիտակցվում են թուրքական սահմանի Հյուսիսային Կովկաս տեղաշարժվելու հեռանկարի հետեւանքները։ Եվ հիանալի հագեցած և զինված ռուսական ռազմակայանի հայտնվելը Արցախում հենց այդ գիտակցման արդյունքն էր։ Դրանով իսկ Մոսկվան Անկարային հայտարարել է տարածաշրջան իր լիարժեք վերադարձի մասին։ Եվ՝ թե որքան հեռու կտարածվի այդ վերադարձը, նրա կանխատեսմամբ, արդեն շատ շուտով պարզ կդառնա։
"Հասկանալի է, որ ցանկացած պայմանավորվածություն միշտ տեղի է ունենում ինչ-որ մեկի շահերի հաշվին։ Մեր պարագայում անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա դիվանագիտական և այլ խողովակները՝ Մոսկվային հասկացնելու համար, որ հայոց պետականության թուլացումը բնավ ռուսական շահերից չի բխում։ Հատկապես՝ հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվ դա միանգամայն հնարավոր է։ Եթե, իհարկե, Ադրբեջանում իրավիճակի կտրուկ շրջադարձ տեղի չունենա", - ամփոփել է Դեմոյանը։