Արմինֆո. Դատելով ըստ ամենայնի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից դժգոհ են մնացել բոլորը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
"Չնայած Բաքվում տիրող էյֆորիային՝ ակնհայտ է, որ չստանալով ողջ Արցախը, Ալիեւը դժգոհ է: Միանշանակ, Թուրքիան իր նպատակներին չհասավ։ Հաշվի առնելով իր համար նոր ռիսկերի եւ մարտահրավերների առաջացումը՝ դժգոհ Է Իրանը։ Եվ, ես չեմ կարծում, որ շատ գոհ է Ռուսաստանը։ Մոսկվայի համար շատ ավելի նախընտրելի էր խաղաղապահներ տեղակայել նախկին ԼՂԻՄ - ի ողջ պարագծով, ինչը զգալիորեն կմեծացներ ռուսական լծակների հզորությունը Բաքվում", - կարծում է նա։
Հաշվի առնելով կարևորագույն հարցի՝ Արցախի կարգավիճակի հարցի չլուծված լինելը՝ Ոսկանյանն առաջիկա տարիներին ռուս խաղաղապահների նկատմամբ թուրք-ադրբեջանական սադրանքներ Է կանխատեսում։ Վերջինս կարող է Հայաստանի համար 44-օրյա պատերազմի արդյունքում թուլացած սեփական դիրքերի որոշակի բարելավման հնարավորություն ստեղծել։
Որպես շատ կարևոր հանգամանք՝ իրանագետը նշել է Թեհրանի աչքում արցախյան հիմնախնդրի ընկալման փոփոխությունը։ Նա նշել է, որ ավելի վաղ իրանցիները դրան լուրջ նշանակություն չէին տալիս՝ արցախյան հակամարտությունը դիտարկելով բացառապես որպես սեփական սահմանների պարագծով հակամարտություններից մեկը։ Այդուհանդերձ, ստեղծված իրավիճակում արդեն իսկ պարզ է դարձել, որ արցախյան հիմնախնդիրը և դրանից բխող հետևանքները Իրանի համար կարող են ունենալ շատ կարևոր բնույթ։
Ոսկանյանի գնահատմամբ՝ Թեհրանում այս գիտակցմանը գալուց հետո պետք է ակնկալել ավելի մեծ իրանական ուշադրություն, մասնավորապես, Արցախի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը։ Ափսոսանքով նշելով աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Հայաստանի սուբյեկտության և դերի նկատելի կորստի փաստը՝ նա ենթադրել է, որ Հայաստանի՝ որպես Ռուսաստանի և Իրանի միջև միության կարևոր հարթակի գործարկման հնարավորությունները կորսված չեն։ Զուգահեռաբար, ըստ նրա գնահատականների, անհրաժեշտ է աշխատանք տանել Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքի ստեղծման ուղղությամբ ՝ տարածաշրջանում թուրքական նկրտումները և ոտնձգությունները սանձելու վերջնական նպատակով։
"Ռուս-թուրքական հարաբերություններում բազմաթիվ խնդիրների առկայությունն այսօր ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ այսօր Մոսկվան չի ցանկանում ուղիղ բախման գնալ Անկարայի հետ, նախընտրելով սահմանափակվել այն գործողություններով, որոնք կարող են ապահովել ռուսական շահերը տարածաշրջանում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով սեփական շահերն իրացնելու Էրդողանական Թուրքիայի ձգտումը, իրավիճակը կարող է փոխվել, քանի որ Թուրքիայի շահերն ակնհայտորեն բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերին", - ամփոփել է իրանագետը։