Արմինֆո. Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ են տեղակայել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետների կողմից կկազմակերպվի խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովում և կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ստորաբաժանման կազմում ժամանել են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:
Բացի այդ, ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը: Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 1699 մարդ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական։