Արմինֆո. 30.11.2020թ-ին իր աշխատանքը կվերսկսի Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը։ Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով' երկուշաբթիից ուրբաթ' ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։
Նշենք որ Կոնվերս բանկը համապարփակ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական կառույց է, որը կառավարվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի խմբի կողմից։