Արմինֆո. Մտավորականության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Ինչպես ակցիայի ընթացքում հայտարարել Է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը, ակցիայի նպատակն է
աջակցել անհայտ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողներին։ "Կան ծնողներ, որոնց երեխաները մահացել են, բայց նրանց մարմիններն այդպես էլ չեն փոխանցվել հայկական կողմին։ Մենք ցանկանում ենք, որ երկրի ղեկավարությունը լսի նրանց։ Այսօր քաղաքական գործիչներից ոչ ոք չի մասնակցի մեր ակցիային։
Մենք չենք խոսի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Մենք այլ նպատակ ունենք: Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է լուծել ռազմագերիների փոխանակման խնդիրը։ Եվ չկա իշխանություն, որը կարող է բանակցել որևէ մեկի հետ՝ թշնամու կամ դաշնակցի։ Մենք խնդրում ենք, որ բոլոր երկրներին, որոնք դեսպանատուն ունեն Հայաստանում, օգնել մեզ լուծել ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել", - ընդգծել է Մկրտչյանը:
Ելույթ ունեցողները դիմել են աշխարհասփյուռ հայությանը՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ էլեկտրոնային նամակներով դիմել իրենց երկրների ղեկավարությանը' ճնշում գործադդրելով ստիպելու Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները և Հայաստանին վերադարձնել սպանված հայ զինվորների դիակները և գերեվարված անձանց: