Արմինֆո.Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարանները եւ հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: Այդ մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով», - ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: