Արմինֆո. Ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ Այդ մասին իրադարձության վայրից հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Զինվորների հարազատները պահանջում են, որպեսզի իրենց երեխաները տեղափոխվեն ծառայելու Հայաստան։ Ծնողների խոսքով՝ իրենց երեխաները պատերազմից հետո պետք է մի փոքր հանգստանան։ Ավելին, ծնողներին մտահոգում է Բերձորի հետ կապված հարցը, որը դեռ վերջնականապես որոշված չէ ։
Նշենք, որ Հայաստանի վարչապետն անցած շաբաթ նշել էր, որ խնդրում է սպասել մինչեւ նոյեմբերի 30-ը, որից հետո կկարողանա պատասխանել ծնողներին հուզող բոլոր հարցերին: Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի եւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հացադուլը, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ։