Արմինֆո. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կժամանի Երեւան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, Լեմուանի գլխավորած պատվիրակությունն իր հետ կբերի մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը։ Այցի շրջանակներում Ժան-Բատիստ Լեմուանը կայցելի ՀՀ առողջապահության նախարարություն և երկու հիվանդանոց:
Պատվիրակության կազմում կլինեն նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շեւալյեն, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ երկրի քաղաքական ղեկավարության հետ: